Իտալական «Ինտերի» նախկին պաշտպան Կրիստիան Կիվուն խոստովանել է, որ 2007 թվականին, երբ «Ռոմայից» տեղափոխվում էր միլանյան թիմ, մերժել է Մադրիդի «Ռեալի» և «Բարսելոնայի» առաջարկները:
– «Ինտեր» տեղափոխվելուց առաջ իմ ծառայություններով հետաքրքրված էին նա «Բարսելոնան» ու «Ռեալը»:
Բայց ես մերժեցի այդ առաջարկները, քանի որ արդեն ընտրություն էի կատարել միլանցիների օգտին: Չէ որ ես ցանկանում էի մնալ Իտալիայում և դառնալ Ա սերիայի չեմպիոն»,- ասել է ռումինացի նախկին ֆուտբոլիստը: