ՉԵՆ ԻՐԱՑՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի բնակիչները հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ: Սակայն այս ոլորտում էլ նրանք խնդիրներ ունեն: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ Գանձակի համայնքապետ Վանիկ Հարությունյանից: «Հիմնական խնդիրն այն է, որ մեր բերքը՝ կարտոֆիլը, չի իրացվում: Անցյալ տարվա մեր կարտոֆիլը մնացել է, չի վաճառվել: Բերք ունեցանք, բայց բերքը չիրացվեց: Պահանջարկ չկա: Եվ ստիպված գյուղացիները հիմա այդ կարտոֆիլը տալու են անասուններին: Պետք է դարձնեն անասնակեր: Այսօրվա շուկան հագեցած է, առաջարկ-պահանջարկի մեխանիզմը չի աշխատում, մենք ավելի շատ արտադրում ենք, քան սպառում»: Ըստ գյուղապետի՝ ՀՀ կառավարությունը գյուղնախարարության հետ մեկտեղ պետք է մոտեցում ցուցաբերի, որ այս խնդիրը լուծվի: Տեղեկացնենք նաեւ, որ Գանձակի բնակիչների ապրուստի հիմնական միջոցը արտագնա աշխատանքն է: Գանձակից յուրաքանչյուր տարի 800-900 հոգի մեկնում է Ռուսաստանի Դաշնություն՝ արտագնա աշխատանքի նպատակով: 




Լրահոս