Արևմուտքը Չինաստանում «գունավոր հեղափոխություն» է նախապատրաստում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արևմուտքը փորձում է պառակտել Չինաստանի բանակը: Այս մասին, ինչպես գրում է rosbalt.ru-ն, հայտնում է չինական «Ցզեֆանցզյուն բաո» բանակային թերթը:

«Արևմուտքում թշնամական ուժերը ջանք են թափում, որպեսզի արատավորեն մեր բարի ավանդույթները, նվաստացնեն մեր հերոսների արժանիքները, կեղծեն մեր Զինված ուժերի ու կուսակցության պատմությունը»,- նշում է թերթը ու հավելում, որ Արևմուտքը «զուր ջանքեր է թափում «գունավոր հեղափոխություն» կազմակերպելու համար, որպեսզի մեզ ստիպի հրաժարվել մեր արժեքներից»:

Հավելենք, որ սույն հոդվածը հայտնվել է այն ժամանակ, երբ ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը կուսակցությունն ու պետական համակարգը կաշառակերներից մաքրելուց հետո համանման գործընթաց է սկսել նաև բանակում:




Լրահոս