Աֆղանստանում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 311-ի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ասիայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով, վերջին տվյալների համաձայն, 311 մարդ է զոհվել, փոխանցում է Associated Press-ը:

Պակիստանի իշխանությունները հայտնել են, որ երկրում զոհերի թիվը հասել է մինչև 237-ի: Հազարավոր մարդիկ վնասվածքներ են ստացել: Աֆղանստանում հայտնել են 74 զոհի մասին:

ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալների համաձայն՝ 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:

Ավելի վաղ հաղորդվում է, որ Աֆղանստանում և Պակիստանում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 260-ը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս