Ձմռան ամիսներին խնդիրներից զերծ մանլու նպատակով մայրաքաղաքի վարչական շրջանների բազմաբնակարան շենքերում շարունակվում են տարաբնույթ աշխատանքները: Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանի առանձին շենքերում միաժամանակ ընթանում են տանիքների ջրամեկուսացման և վերելակների հորանների մաքրման աշխատանքներ: Վերելակների անխափան աշխատանքն ապահովելու համար տարիների ընթացքում կուտակված կենցաղային անպիտան իրերը մեկտեղվում և պարկերով հանվում են հորաններից: Անհրաժեշտության դեպքում նաև նորոգվում են հորանների վնասված պատերը: Գործընթացին հետևում են ոչ միայն վարչական շրջանի աշխատակազմի ներկայացուցիչները, այլև տվյալ շենքերի բնակիչները:
Ջրամեկուսացման և վերելակների հորանների նորոգման աշխատանքներ` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ