ԿՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հանդիպում էր կազմակերպել գործարար համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա «Անտարես» ընկերության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց. «Մենք այսօր շուկայում ունենք 90 տոկոս կանտրաֆակտային արտադրանք: Այդպիսի օրինակ է Գաբրիել Գարսիա  Մարկեսի «100 տարվա մենություն»-ը: Մեր բոլորի կողմից շատ սիրված գիրքը հրատարակվել է առանց հեղինակային իրավունքների պաշտպանության, եւ այստեղ մրցակցության խաթարման դեպք կա»: ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը խոստացավ ուսումնասիրել խնդիրը: «Կուսումնասիրենք խնդիրը, կտեսնենք՝ մտավոր սեփականությունը գրանցված է, թե ոչ, եւ դրա արդյունքում համապատասխան որոշում կկայացնենք»,-ի պատասխան նշեց Շաբոյանը:




Լրահոս