Աթենքը հայտնել է, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերի 20 ինքնաթիռ խախտել է Հունաստանի օդային սահմանն Էգեյան ծովի վրա: Թուրքական իշխանությունները դեռևս չեն արձագանքել այդ հայտարարությանը:
Հունական ԶԼՄ-ները հայտնել են երկրի օդային տարածքի բազմաթիվ խախտումների մասին:
«14 ինքնաթիռներից 5 խումբ, ինչպես նաև 6 առաձին ինքնաթիռներ 15 խախտում են կատարել, ապա` նաև 31»,-Kathimerini պարբերականին է մեջբերում РИА Новости-ն:
Նշվում է, որ նման դեպքեր գրանցվել են Էգեյան ծովի հյուսիսարևելյան, հարավարևելյան և կենտրոնական մասում:
Պարբերականը գրում է, որ այս անորոշությունը մի շարք խնդիրներ և զայրույթ է առաջացնում երկու կողմերի մոտ:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան