«Մի րոպե բան ա, հելնենք կայնենք, հարգենք զոհերի հիշատակը». Սեյրան Սարոյանը` Գալուստ Սահակյանին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նիստերի դահլիճում արդեն, երբ պատգամավորները գրանցվում էին և պատրաստվում էին անցնել երեկ ընդհատված նախագծի քննարկմանը, տեղից արձագանքեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը: «Մի րոպե բան ա, հելնենք կայնենք, հարգենք զոհերի հիշատակը»,- ասաց Սարոյանը` դիմելով Գալուստ Սահակյանին:

Խորհրդարանի ղեկավարն էլ նշեց, որ, իրենք այդ արարողությունն արել են խորհրդարանի բակում, ինքն ամենաշահագրգիռն է այդ հարցում և եթե կա ցանկություն, կարող են կանգնել և հարգել զոհերի հիշատակը: Ի վերջո, պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս