Շուրջ 10 հազար փախստականներ երկուշաբթի օրը Ավստրիայից Գերմանիայի հետ սահման են ժամանել:
Ինչպես հայտնում է DPA-ն, հղում կատարելով Բավարիայի ոստիկանության ներկայացուցիչներին, երկուշաբթի օրը 8000 ներգաղթյալներ ժամանել են Ավստրալիայի Լինցեմի հետ սահմանամերձ Պասսաու քաղաք, իսկ երեկոյան մեկ այլ բավարական քաղաքի` Վեգշայդ իշխանությունները բախվել են ևս 2000 ներգաղթյալի գրանցման ու տեղավորման հետ կապված խնդիրների:
Նրանց խոսքերով` Ավստրիայի իշխանությունները չեն զգուշացրել իրենց գերմանացի գործընկերներին ներգաղթյալների նոր հոսքի մասին: Ենթադրվում է, որ ներգաղթյալները դեպի Գերմանիայի սահման են հասել ավտոբուսներով: