Ամերիկացի բռնցքամարտիկ Ռոյ Ջոնսը ռուսական անձնագիր է ստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, կիսածանր քաշային կարգի աշխարհի բացարձակ չեմպիոն, 1988թ.-ի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Ռոյ Ջոնս կրտսերը Ռուսաստանի քաղաքացու անձնագիր է ստացել, փոխանցում է ТАСС-ը:

Հանձնման արարողությունը տեղի է ունեցել Մոսկվայում Դաշնային միգրացիոն ծառայությունում:

«Սա մեծ քայլ է ինձ համար: Ես շատ երջանիկ եմ, քանի որ այժմ կարող եմ գալ Ռուսաստան որպես այս երկրի քաղաքացի: Ռուսաստանը հիանալի երկիր է, այստեղ հիանալի մարդիկ են»,-հայտարարել է ամերիկացի բռնցքամարտիկը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ռոյ Ջոնս կրտսերն իր առաջին մենամարտը կանցկացնի Մոսկվայում դեկտեմբերի 12-ին՝ ընդդեմ ամերիկացի բռնցքամարտիկ Անտոնիո Թարվերի: Ռուսական անձնագիր ստանալու մասին դիմումը 46-ամյա ամերիկացի բռնցքամարտիկը ներկայացրել էր օգոստոսի 20-ին:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս