ԳՈՂԻՆ ՉԵՆ ԳՏԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մարտի 2-ին Իջեւան քաղաքի Անկախության փողոցի 23-րդ շենքում գտնվող Գառնիկ Ալավերդյանի բնակարանից գողացել էին 15 միլիոն դրամ: Գառնիկ Ալավերդյանն Իջեւանի շուկայի դիմաց գտնվող կրպակում զբաղվում է լոտոյի տոմսերի վաճառքով, իսկ նրա եղբայր Հայկազ Ալավերդյանը՝ մեծածախ առեւտրով: Վերջինս 2007թ. դեկտեմբերի 16-ի ընտրություններում եղել է Իջեւանի քաղաքապետի թեկնածու: Գողացված գումարը պատկանել է երկու եղբայրներին: Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն: Ոստիկանության մեր աղբյուրներից տեղեկացանք, որ գողությունը դեռ բացահայտված չէ:




Լրահոս