Թուրքիան Ռուսաստանի դեմ հայց է ներկայացրել միջազգային արբիտրաժ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի իշխանությունները միջազգային արբիտրաժ հայց են ներկայացրել Ռուսաստանի դեմ՝ ռուսական գազի գների պատճառով, փոխանցում է Rosbalt.ru-ն:

Մոսկվան և Անկարան համաձայնության են եկել ռուսական գազի գների նվազեցման հարցով մեկ տարի առաջ, սակայն այդ համաձայնությունը կապված էր «Թուրքական հոսք»-ի կառուցման թույլտվությամբ:

Ինչպես հայտնել են թուրքական Botas գազային ընկերությունում՝ խոսքը 2014թ.-ի դեկտեմբերի 29-ից պայմանագրի ռետրոակտիվ վերանայման մասին է: Հայցի մասին գրավոր զեկուցումն ուղարկվել է «Գազպրոմ էքսպորտ» հոկտեմբերի 26-ին:

Ավելի վաղ Թուրքիայի բնական պաշարների և էներգետիկայի նախարար Ալի Ռիզա Ալաբոյունը հայտարարել էր, որ գազի գնի վերանայումն ու «Թուրքական հոսք» նախագիծը երկու երկրների միջև բանակցությունների գլխավոր թեման են:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս