Երևանում մեկնարկել է մարտարվեստի Եվրոպայի խուլերի առաջին առաջնությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Մարտարվեստի Եվրոպայի խուլերի առաջնության բացման հանդիսավոր արարողությանը: Հոկտեմբերի 26-31-ը ձյուդո, կարատե և թաեքվոնդո մարտարվեստներում առաջին անգամ անցկացվող առաջնությանը մասնակցում են աշխարհի 17 պետություններից 187 մարզիկներ:

Հայաստանի խուլերի միավորման նախագահ Գրիգոր Գրիգորյանի հետ միասին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է առաջնության բացման արարողության շրջանակում ներկայացված ցուցադրական ելույթներին:




Լրահոս