ԿՆԱՍԵՐ ԳՆԴԱՊԵՏԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
2013թ. փետրվարի 14-ին ՀՀ վերաքննիչ դատարանը (նախագահող դատավոր՝ Ա. Խաչատրյան, դատավորներ՝ Ա. Հովհաննիսյան, Ա. Դանիելյան) որոշեց Իջեւանի զորամասի նախկին հրամանատար Սերգեյ Կարապետյանի նկատմամբ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2012թ. նոյեմբերի 13-ի դատավճիռը թողնել օրինական ուժի մեջ, մերժել դատախազության եւ տուժողի իրավահաջորդ Թ. Ենգիբարյանի վերաքննիչ բողոքները: Նշենք, որ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով գնդապետ Ս. Կարապետյանին դատապարտել էր 6 տարվա ազատազրկման: Ս. Կարապետյանը մասնակցել է արցախյան ազատամարտին, բայց հայտնի է նաեւ նրանով, որ իր ծառայության բազում տարիների ընթացքում տարբեր վայրերում արտաամուսնական ընտանիքներ է կազմել, շատ երեխաներ ունեցել: Ներկայում գնդապետ Կարապետյանը գտնվում է ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Դիլիջանի քաղաքացուհի Ալինա Պետրոսյանը հայց է ներկայացրել Ս. Կարապետյանի դեմ` երեխայի խնամքն ու դաստիարակությունը մորը հանձնելու, երեխայի բնակության վայրն ըստ մոր բնակության վայրի որոշելու, երեխային արտերկիր դուրս գալու համար համաձայնություն տալուն պարտավորեցնելու պահանջների մասին: Այս գործով կայացել են նախնական նիստեր եւ դատաքննություն: Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աշոտ Խաչիկյանը սույն գործով վճիռը կհրապարակի այսօր` մարտի 20-ին:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս