
Կահիրեում ձերբակալվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մի շարք զինյալներ:
Հայտնի է, որ ծայրահեղականների կողմնակիցները մի շարք ահաբեկչություններ են պլանավորել Եգիպտոսի հանգստավայրերում:
«ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ իսլամիստները Եգիպտոս են ժամանել Լիբիայից: Նրանց շարքում եղել են Հայաստանի, Սիրիայի, Իրանի, Սերբիայի ու անգամ Բելառուսի քաղաքացիներ:
Տեղի հատուկ ծառայությունների տվյալներով` ահաբեկիչները հետևել են գլխավոր զբոսաշրջային օբյեկտներին` Գիզայի բուրգերը, Կահիրեի զվարճանքի կենտրոնները, ինչպես նաև ոստիկանական տեղամասերն ու զբոսանավերը:
Նրանց մոտ հայտնաբերել են Եգիպտոսի ոստիկանական հագուստ, ինչպես նաև «Իսլամական պետության» խորհրդանիշով հագուստ:
Ստեղծված իրավիճակի շուրջ ArmLur.am-ը մեկնաբանություն կներկայացնի ԱԳՆ մամուլի ծառայությունից: