Financial Times հեղինակավոր պարբերականը հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կարիերայի մոտալուտ ավարտի մասին:
Պարբերականի հոդվածի հեղինակ հայտնի լրագրող Գիդեոն Ռահմանի կարծիքով՝ միգրացիոն ճգնաժամը պատճառ կհանդիսանա Մերկելի «ոսկե դարաշրջանի» ավարտի համար:
Ինչպես գրում է Ռահմանը՝ հղում անելով Մերկելի կողմնակիցներին, լուրեր են պտտվում, որ Անգելա Մերկելը չի աշխատի մինչև 2017թ. ընտրությունները, իսկ այն, որ նա 4-րդ անգամ կղեկավարի կառավարությունը, արդեն անհավանական է:
Գլխավոր պատճառը լրագրողը Գերմանիայի բնակիչների տագնապն է համարում՝ կապված ավելի քան մեկ միլիոն փախստականի հետ:
«Ցուցադրական հյուրընկալության հետևում աճող քսենոֆոբիա և ատելություն կա Մերձավոր Արևելքի փախստակնների հանդեպ: «Մայրիկը» խելագարվել է՝ բացելով Գերմանիայի սահմանները»,-գրում է հոդվածի հեղինակը:
Ավեի վաղ ամերիկյան հեղինակավոր պարբերականները՝ Huffinghton Post-ն ու The Wall Street Journal-ը ևս նշել են Գերմանիայի կանցլերի կարիերայի մոտալուտ ավարտի մասին:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան