ԻՆՍՈՒԼԻՆԸ ՉԻ ՀԵՐԻՔՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Տավուշի մարզպետարանից հայտնում են, որ մարտի 18-ին մարզպետ Արմեն Ղուլարյանն անցկացրել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը: Քննարկվել են պետության կողմից կենտրոնացված գնումներով ձեռք բերված եւ մարզի բուժհաստատություններին հատկացված դեղորայքի, ինչպես նաեւ սոցիալապես անապահով խավերին անվճար դեղորայքի տրամադրման հետ կապված խնդիրներ: Խորհրդակցությունում նշվել է, որ ստացված ինսուլինի խմբաքանակը չի բավարարում առկա պահանջարկը: Մարզպետ Ղուլարյանը մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությանը հանձնարարել է մարզում ինսուլինի պահանջարկի հետ կապված գրություն ուղարկել առողջապահության նախարարին: Իջեւանցի շաքարախտով հիվանդները «Ժողովուրդ»-ի թղթակցին բազմիցս բողոքել են, որ անվճար ինսուլինը չի հերիքում: Մարզի սոցիալապես անապահով խավերին պատկանող հիվանդները դժգոհում են, որ պետության կողմից հատկացվելիք դեղերն իրենց չեն տրվում կամ էլ շատ անկանոն են հասնում:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս