Հայաստանի ոստիկանները ամենագողական ոստիկաններն են, իրանք գրող տղերք չեն. Նիկոլ Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ-ում շարունակվում է ՄԻՊ տարեկան զեկույցի քննարկումը: Այսօր ելույթով հանդես եկավ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով խոսեց Մարտի 1-ի ոճրագործության բացահայտման հարցի մասին:

Նրա խոսքով` Մարտի 1-ի բացահայտումը պետք է լինի հայաստանյան օրակարգում:

«Տասը զոհերից երեքը` Արմեն Ֆարմանյանը, Տիգրան Խաչատրյանը եւ Գոռ Քլոյանը, սպանվել են «Չերյոմուխա-7» տեսակի զենքից արձակված կրակոցից: Նախաքննություն իրականացնող մարմինը հայտարարում է, որ երեք ոստիկաններ են այդ օրը օգտագործել այդ զենքը, հայտնի է նաեւ նրանց անունները, սակայն այդ ոստիկանները գոնե մեկ րոպե, գոնե մեկ ժամ ազատությունից չեն զրկվել: Այսօր մենք կալանավայրերում ունենք հազարավոր մարդկանց, ովքեր թեթև հանցանքների մեջ են մեղադրվում եւ կալանավորվում են, իսկ քննիչը հայտարարում է, որ նրանք, մնալով ազատության մեջ, կխոչընդոտեն նախաքննության ընթացքին, ասենք՝ հարևանի հավերը գողացածին ազատության մեջ մնալը կխոչընդոտի, իսկ ՀՀ քաղաքացիների սպանություն իրականացրած անձանց ազատ մնալը չի խոչընդոտի»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Պատգամավորի խոսքով՝ շատերին է ձեռնտու, որ այդ ոստիկանները մնան ազատության մեջ, որովհետեւ, հայտնվելով բանտում, նրանք կարող են պատմել բաներ, որոնք մի քանիսին ձեռնտու չեն:

«Վեց տարի այս գործի նախաքննությունն առաջ չի գնում, մինչդեռ՝ դեպքը տեղի է ունեցել հազարավոր ոստիկանների աչքի առաջ, ոչ շատ հեռու տարածքից, այսինքն՝ մարդկանց աչքի առաջ է տեղի ունեցել: Գործի շրջանակներում այդ ոստիկանները ցնդաբանություն են գրել քաղբանտարկյալների մասին, իսկ էն, ինչ տեղի է ունեցել իրենց աչքի առաջ, չեն տեսել, նրանք չեն տեսնում: Թող բացահայտեն իրենց կատարած հանցագործությունը: Հայաստանի ոստիկանները ամենագողական ոստիկաններն են, իրանք գրող տղերք չեն: Ոստիկանության պետը սրան-նրան է ասում՝ պատգամավո՞ր եք, թե՞ գողական: Հիմա դուք գողական ե՞ք, թե՞ ոստիկան»,- հայտարարեց  Նիկոլ Փաշինյանը:




Լրահոս