Վթարվել է «Գառնի-Երևան» ջրատարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 28-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

1. Էրեբունի վարչական շրջանի` Վերին ջրաշեն և Մուշավան թաղամասերի,
2. Նուբարաշեն վարչական շրջանի,
3. Շենգավիթ վարչական շրջանի` Նոր Խարբերդ այգեգործական թաղամասի,
4. Արարատի մարզի՝ Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ համայնքների և անմիջապես ջրատարից սնվող մյուս տարածքների:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:




Լրահոս