Արմենակ Արմենակյանը չպետք է այդ օրն Ազգային ժողովում լիներ. նրա կինը վերհիշում է կատարվածը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1999թ. հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ոճրագործությունից հետո անցել են տարիներ, բայց մենք մտածում ենք, որ դեպքը հենց նոր տեղի ունեցավ, քանի որ վերքը թարմ է, հիշողությունները երբեք չեն կորչում: Armlur.am-ի հետ զրույցում այս մասին նշեց այդ օրը սպանված Արմենակ Արմենակյանի կինը` Արմինե Արմենակյանը:

«Միգուցե լիովին չի բացահայտվել, կան առեղծվածներ հենց կախված Արմենակ Արմենակյանի հետ: Կարծում եմ` սերունդները կիմանան այդ մասին և ով էր կամ ինչու խփեց Արմենակյանին», – նշեց տիկին Արմինեն:

Նա նշեց, որ Արմենակյանն այդ օրը չպետք է լիներ Ազգային ժողովում և առավոտյան արթնանալով այնտեղ մեկնելու մտադրություն չէր ունեցել: «Արմենակյանը պետք է լիներ Սպիտակում: Վերջին խոսքերը եղել են ես թուրքի դեմ չեմ չոքել», – նշեց նա:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս