ՇՆՈՐՀԱՎՈՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սերժ Սարգսյանն երեկ շնորհավորական ուղերձ է հղել արդի հայ բեմի եւ կինոյի փայլուն վարպետներից մեկի՝ Վարդուհի Վարդերեսյանի ծննդյան 85-րդ տարեդարձի առթիվ: «Թատրոնում, կինոյում եւ հեռուստաներկայացումներում Ձեր մարմնավորած կերպարներից շատերը դասականի համարում ունեն թե՛ հանդիսատեսի, թե՛ մասնագետների գնահատականներում: Որպես հայրենադարձ հայ արվեստագետ եւ քաղաքացի` Դուք մարմնավորում եք մեր ժողովրդի միասնական ջանքն ու ձգտումը դեպի բարին եւ գեղեցիկը, դեպի արարումն ու ստեղծագործությունը:
Ուրախ եմ, որ Դուք շարունակում եք ապրել մեր մշակութային կյանքի խնդիրներով, մայր թատրոնի մտահղացումներով: Շարունակում եք արժանիորեն վայելել Ձեր հանդիսատեսի` մեր ժողովրդի սերն ու հարգանքը, շարունակում եք արժանապատվորեն կրել Հայաստանի եւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչումները:
Կրկին շնորհավորելով նշանակալի հոբելյանի առթիվ` մաղթում եմ Ձեզ առողջություն եւ անսպառ եռանդ»,-ասված է Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում:
«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը եւս շնորհավորում է Վարդուհի Վարդերեսյանին՝ ցանկանալով նրան ժպիտ եւ առողջություն: 




Լրահոս