Սիրիայում ռուս պայմանագրային է զոհվել (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիայում զոհվել է ռուս պայմանագրային, Կուբանից 19-ամյա Վադիմ Կոստենկոն: Այս մասին հայտնում է echo.msk.ru-ն` հղում կատարելով РБК-ին: Տեղեկացվում է, որ զինվորի մահը հաստատել են նրա հարազատները: Ավելի վաղ այս մասին սոցկայքերում հայտնել են Վադիմիրի ընկերները:

Ինչպես երևում է հրապարակումներից, Կոստենկոն մահացել է հոկտեմբերի 24-ին:

Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն «Wall Street Journal» հրատարակչությանը ոչ պաշտոնապես հաստատել էր զինծառայողներից մեկի մահը: Նրա անունը չի նշվում:

1445937980-6252-kontraktnik

Տեղեկացվում է, որ զինվորը չի մահացել ռազմական գործողության ժամանակ, այլ նրա մահը վրա է հասել զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով:




Լրահոս