Life News-ի փոխանցմամբ՝ ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում որդին հոր թաղմանը գնալիս ավտովթարի է ենթարկվել եւ մահացել: Նա պայմանավորվել է քրոջ հետ` գերեզման գնալու համար: Վաղ առավոտյան ուղեւորվել է քրոջ տուն, սակայն մտքերի մեջ ընկնելով` ուշադրություն չի դարձրել վտանգավոր խաչմերուկում դեպի իրեն եկող բեռնատարին: Ստացված վնասվածքներից նա տեղում մահացել է: Բեռնատարի վարորդը նշել է, որ մեքենան արագ չի վարել, սակայն չի հաջողվել խուսափել հանկարծակի ճանապարհին հայտնված ավտոմեքենայի հետ բախումից: Վթարի կապակցությամբ հետաքննություն է տարվում: Եթե հաստատվի բեռնատարի վարորդի մեղքը, նրան քրեական պատիժ է սպառնում:
ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ