Փետրվարի 15-ին գյուղնախարար Սերգո Կարապետյանի եւ «Հայանտառի» գլխավոր տնօրեն Մարտուն Մաթեւոսյանի մասնակցությամբ Տավուշի մարզպետարանում կայացած խորհրդակցության ժամանակ մարզպետ Արմեն Ղուլարյանն ասել է, որ այսօր կան բազմաթիվ ներդրողներ, ովքեր պատրաստ են կանոնավորապես հումք ստանալու դեպքում, անտառանյութի վերամշակման ոլորտում լուրջ աշխատանքներ կատարել: Մարզպետի խոսքերով` «ծառահատումն արգելելը ճիշտ չէ, կան թափոններ, որոնք խանգարում են անտառին»: Մարզի ղեկավարը կարծիք է հայտնել, որ պետությունը պետք է ուսումնասիրի անտառանյութի քանակը, առկա հնարավորությունները եւ դրանից հետո փայտանյութը մրցութային կարգով հատկացնի նրանց, ովքեր լավագույնս կպահպանեն մրցույթի սահմանած չափանիշները: Արմեն Ղուլարյանը նաեւ նշել է, որ մարզն ունի փայտե երեսպատման եւ կահույքի արտադրության համար բավական հումք:
ԹԱՓՈՆԱՀԱՏՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ