ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀԱՐՑ. Վերջին շրջանում մեր ընտանիքում անընդհատ տարաձայնություններ են լինում` կապված պահքի շրջանում պսակադրության արարողության հետ: Կցանկանայի իմանալ` այս շրջանում արդյոք կարելի է պսակադրություն կատարել, եկեղեցին թույլատրո՞ւմ է, թե՞ ոչ:
Անի Բալասանյան 
(23 տարեկան, ուսանողուհի) 
ՊԱՏԱՍԽԱՆ. Ո՛չ, պահքի ժամանակ չի կարելի պսակ անել: Սակայն, հաշվի առնելով մարդկանց անտեղյակությունը եւ այն հանգամանքը, որ շատերն առանց իմանալու նախապատրաստվում են պսակադրությանը, ու հնարավոր չէ տեղափոխել պսակի օրը, եկեղեցին ընդառաջում է եւ կատարում պսակը: Բայց իրականում սխալ է պահքի ժամանակ պսակվել:
Արարատյան հայրապետական թեմ 
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ամեն դեպքում, եթե միմյանց սիրող տղան ու աղջիկը որոշել են անպայման ամուսնանալ, եւ հարսանիքի օրը համընկել է պահքի ժամանակաշրջանի հետ, պետք չէ փոխել օրը. սովորաբար առաջին վճիռն ավելի ճիշտ է լինում: Կարեւորը սերն է: 




Լրահոս