«Հիլարի Քլինթոնը կարող է միջուկային պատերազմ հրահրել»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ձախ ռադիկալ հայացքներով և Իսրայելի հասցեին մի շարք քննադատություններով հայտնի ռոք աստղ Ռոջեր Ուոթերսը կասկած է հայտնել, որ ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը կարող է միջուկային պատերազմ հրահրել:

Rolling Stone պարբերականի հետ հարցազրույցում նա պատմել է իր անհանգստության մասին և նշել, որ նախագահ ընտրվելու դեպքում Հիլարի Քլինթոնը կարող է միջուկային զենք կիրառել, քանի որ նա աջակցում է հրեական ծագմամբ սենատոր Բեռնի Սանդերսին, ով նույնպես մասնակցում է նախագահական մրցավազքին:

«Ես մտավախություններ ունեմ, որ նա կարող է առաջին կինը լինել, ով միջուկային զենք կկիրառի: Նրա մեջ սարսափեցնող ռազմատենչություն կա»,-ասել է ռոք աստղը:

Ուոթերսը, ով ապրում է Նյու Յորքում, Բրիտանիայի քաղաքացի է և չի կարող քվեարկել նախագահական ընտրությունների ժամանակ:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս