Ազգային ժողովում շարունակվում է Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցի քննարկումները: ԲՀԿ խմբակցության անունից ելույթ ունեցավ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
Նրա խոսքով` ՄԻՊ-ը պետք է լինի ո՛չ ամենաընդդիմադիր, ո՛չ ամենաիշխանամետ պաշտոնյան, այլ պետք է լինի անաչառ գործիչ:
Նա նշեց, որ եթե Ազգային ժողովում Կարեն Անդրեասյանի փոխարեն լիներ նախարար, այն էլ սուպեր նախարար, որևէ քննադատություն չէր լինի, քանի որ պատգամավորները նախարարներից ակնկալիքներ ունեն. «Սուպեր նախարարին չէին դատափետի, քանի որ նրանից ակնկալիքներ կան, իսկ ձեզանից ակնկալիքներ չկան և դրա համար էլ քննադատում են»,- նկատեց Զոհրաբյանը:
Ըստ Զոհրաբյանի` իրենց խմբակցությունը պատրաստ է աշխատել ՄԻՊ գրասենյակի հետ և խնդիրներին միասնական լուծումներ գտնել. «Ես կոչ կանեմ ավելի զուսպ լինել, քանի որ մենք միայն ճիշտ, գրագետ աշխատելու շնորհիվ կարող ենք հասնել խնդիների լուծմանը», – հավելեց Զոհրաբյանը: