168 ժամ. Էդ գումարով ես 10 հատ ավելի լավ զուգարան կսարքեի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
2012թ. ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով երկու բիոզուգարան գնել, ինչի համար պետբյուջեից տրամադրվել է 124 մլն դրամ (մոտ 340 հազար դոլար), այսինքն` մեկ բիոզուգարանի գինը կազմել է 170 հազար դոլար: Կառավարության որոշմամբ բիոզուգարաններից մեկը տեղադրվել է Սյունիքի մարզի Տաթև գյուղում` ճոպանուղու հարևանությամբ, մյուսը տեղադրվել է Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ: Թերթի հետ զրույցում Տաթևի գյուղապետ Մուրադ Սիմոնյանն իր զարմանքն է արտահայտել զուգարանների գնի վերաբերյալ: “Էդքան գումար որ տային ինձ, ես տասը հատ էդ ձևի, ավելի լավ զուգարան կսարքեի, հետո էդ փողով համայնքը կզարգացնեի, բայց ո՞վ ա ինձ էդքան գումար տվողը”,- ասել է նա:




Լրահոս