Գարեգին Բ-ն Լոնդոնում կհանդիսապետի Ցեղասպանության նահատակներին նվիրված արարողությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը հոկտեմբերի 27-ին մեկնել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն: Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, հոկտեմբերի 28-ին Վեսթմինսթրյան աբբայությունում Վեհափառ Հայրապետը Լոնդոնի եպիսկոպոս Ռիչարդ Չարթրեսի հե տ կհանդիսապետի 1915թ. Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակներին նվիրված արարողությունը:

Նորին Սրբությանն ուղեկցում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Մայր Աթոռի Գևորգյան հոգևոր Ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը:




Լրահոս