ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարում ազատամարտիկ Ռոբերտ Ալեքսանյանն է

1955թ. այս օրն է ծնվել հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից Ռոբերտ Ալեքսանյանը: 8-ամյա կրթություն ստանալուց հետո որպես վարորդ աշխատանքի է անցել ավտոպարկում: Շուշիի գումարտակի ստեղծվելուց հետո Ռ. Ալեքսանյանն անմիջապես կամավորագրվել ու աշխատել է զորամասի հացի փռում՝ միաժամանակ մասնակցելով ռազմագործողություններին: Նա զոհվել է 1994թ. հունվարի 9-ին Աղդամի շրջանի Փափրավենդ գյուղի համար մղված մարտում: Հետմահու պարգեւատրվել է ՀՀ «Արիության համար» մեդալով:

 

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ եթե անձի ֆիզիկական վիճակը թույլ չի տալիս ներկայանալ բժշկասոցիալական փորձաքննության տարածքային մարմին, ապա նման դեպքերում ի՞նչ պետք է անի նա: Հնարավո՞ր է՝ նրա փոխարեն ներկայանա ազգականներից կամ հարազատներից որեւէ մեկը:

Համլետ Օհանյան (57 տարեկան, գործազուրկ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հ. Օհանյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ հանձնաժողովը անձի բժշկասոցիալական փորձաքննությունը կարող է իրականացնել անձի գտնվելու վայրում, եթե անձը կամ նրա օրինական ներկայացուցիչը դրա մասին նշել է դիմումում` ներկայացնելով հեռակա կամ հիվանդանոցային փորձաքննություն իրականացնելու հիմքեր: Հիմք՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 02.03.06 թվականի թիվ 276-Ն որոշմամբ հաստատված կարգի 11-րդ կետ:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինն անձին հաշմանդամ է ճանաչում ՀՀ-ում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին օրենքի պահանջներին, ինչպես նաեւ ՀՀ կառավարության կողմից սահմանված բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ օգտագործվող դասակարգիչներին եւ հաշմանդամության խմբերի սահմանման չափանիշներին համապատասխան: ԲՍՓ ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչված անձին տրվում է հաշմանդամության խումբ (1-ին, 2-րդ եւ 3-րդ խումբ), իսկ մինչեւ 18 տարեկան երեխաներին՝ հաշմանդամ երեխայի կարգավիճակ:

 

 

 

 
ՀԱՐՑ. Սովորում եմ բուհում եւ միաժամանակ աշխատում եմ: Դեռեւս ամենամյա արձակուրդ չեմ գնացել եւ չեմ օգտվել ուսման արձակուրդից: Խնդրում եմ ասեք՝ քննությունների համար սահմանված եւ ամենամյա արձակուրդը կարող են ինձ տրամադրել առանձին: Եթե այո, ապա դրանցից յուրաքանչյուրը քանի՞ օրով է տրամադրվում:

Երանուհի Հայրապետյան (26 տարեկան, թարգմաչնուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը՝ նախորդ համարում) Հանրակրթական, միջին մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող աշխատողներին ուսումնական հաստատության միջնորդությամբ տրամադրվում է ուսումնական արձակուրդ՝
3) լաբորատոր աշխատանքների կատարման համար՝ ուսումնական պլանով նախատեսված աշխատանքային օրերի քանակով.
4) դիպլոմային աշխատանքի նախապատրաստման եւ պաշտպանության համար՝ երեսուն աշխատանքային օր.
5) պետական (ավարտական) յուրաքանչյուր քննության նախապատրաստվելու եւ հանձնելու համար՝ վեց աշխատանքային օր:
3. Ուսումնական արձակուրդում չի հաշվարկվում ուսումնական հաստատության վայր մեկնելու եւ վերադառնալու ժամանակը:
Վերոնշյալ հոդվածներից ակնհայտ է, որ Ձեզ տրվում է ե՛ւ ուսումնական արձակուրդ, ե՛ւ ամենամյա արձակուրդ, որոնք դուք կարող եք տնօրինել միասին կամ տարբեր ժամանակահատվածներում:

«Իրավունքի իրազեկում» ՀԿ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ ուսումնառության ժամանակահատվածում ուսանողը կարող է ձեւակերպել ակադեմիական արձակուրդ ոչ ավելի, քան մեկ անգամ: Ի դեպ, ակադեմիական արձակուրդից վերադարձող ուսանողի կարգավիճակը (պետության կողմից ուսանողական նպաստների ձեւով ուսման վարձի փոխհատուցմամբ կամ բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառմամբ) մնում է նույնը:




Լրահոս