![](https://armlur.am/wp-content/uploads/2014/09/Jose-Mourinho-PI_20121203061024597_660_320.jpg)
«Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի ներկայացուցիչները նրա համար նոր թիմ են փնտրում: Պորտուգալացին կարող է պաշտոնանկ արվել առաջիկա հանգստյան օրերին, եթե «Չելսի»-ն չհաղթի «Լիվերպուլ»-ին:
Պորտուգալացու գործակալներն արդեն դիմել են այն ակումբներին, որոնք կարող են հետաքրքրված լինել նրա հետ աշխատանքի հարցում: Todomercadoweb.es-ը հայտնում է, որ այդ ակումբների թվում են ՊՍԺ-ն և «Ինտեր»-ը, որոնք պորտուգալացին մարզել է 2008-2010 թվականների ընթացքում և վերջին տարում նրանց հետ տիտղոսներ նվաճել: