Եվրամիությունն ու Կոսովոն կայունացման և ասոցացման մասին համաձայնագիր են ստորագրել· այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է Մայա Կոսյաչիչը` փոխանցելով ԵՄ դիվանագիտության պաշտոնական ներկայացուցիչը:
«ԵՄ-ն ու Կոսովոն այսօր Ստրասբուրգում կայունացման ու ասոցացման մասին համաձայնագիր են ստորագրել»,- գրել է նա` տեղադրելով Ֆեդերիկա Մոգերինիի լուսանկարն ու Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության վարչապետ Իսա Մուսթաֆայի լուսանկարը, ովքեր իրենց ստորագրություններն են դրել փաստաթղթի տակ:
Իր հերթին Մոգերինին Թվիթերում նշել է, որ համաձայնագրի ստորագրումը ԵՄ ու Կոսովոյի հարաբերությունների համար կարևոր օր է: