ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն Armlur.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ «Ոտքի’ Հայաստան» շարժման ղեկավար Անդրիաս Ղուկասյանի ձեռնարկած Սերժ Սարգսյանի իմպիչմենտի գործընթացն անլուրջ է:
Նա նշեց, որ ինքը լուրջ չի վերաբերվում Ղուկասյանի նախաձեռնությանը: «Նրա իրավունքն է, թող հավաքի: Ես որևէ հիմնավորում չեմ տեսնում: Թող ինքն իր գործընթացը սկսի, եթե կարիք լինի, կարձագանքենք», – ընդգծեց նա:
Անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների ընթացքին` Բաղդասարյանը նշեց, որ առաջիկա երկու օրերին ամեն ինչ պարզ կլինի. «Շտաբի ամենօրյա, սիստեմատիկ նիստեր են լինելու, նաև մարզային հարցերն ենք քննարկելու», – հավելեց նա:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան