Ես գիտեի, որ եկել են Կարենի հետևից, թիրախը նա էր. Ռիմա Դեմիրճյանը 16 տարի անց պատմում է իր ապրումների մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռիմա Դեմիրճյանը հույս չունի, որ երբևէ կբացահայտվի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը: Նա վստահ է՝ կատարվածը խորամանկության, հմտության արդյունք է՝ կազմակերպված հատուկ ծառայությունների կողմից:

Կարեն Դեմիրճյանը զոհվեց, սակայն նրա աշխատանքն ու նվիրվածությունը զուր չանցան: Հետաքրքրությունը նրա նկատմամբ ավելի է մեծացել թե’ երիտասարդների, թե’ մեծահասակների կողմից: Կարեն Դեմիրճյանի անունը, ըստ նրա տիկնոջ, դարձել է խորհրդանիշ, խորհրդանիշ ազգանվեր գործունեության, բարության, հայրենիքին նվիրվածության: Մեր հարցին` արդյոք սպիանում է դրանից ցավը, Ռիմա Դեմիրճյանը նկատեց՝ ցավը բթանում է, բայց ներսից դուրս չի գալիս:

Տիկին Ռիմայից փորձեցինք հասկանալ՝ գո՞հ է արդյոք գործող իշխանությունների հետաքրքրվածությունից, վերաբերմունքից…

Ավելի մանրամասն՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Սոնա Գրիգորյան, Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս