ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, որ լսողության հետ կապված լուրջ խնդիրներ ուներ, արդեն լավ լսում է: Գլխավոր դատախազի այդ խնդիրն ավելի ակնառու էր դարձել դեռ անցյալ տարի, երբ նա խորհրդարան էր բերել Վարդան Օսկանյանին փողերի լվացման հայտնի գործում որպես մեղադրյալ ներգրավելու մասին միջնորդությունը: “ՀԺ”-ի թղթակցին հայտնի է դարձել, որ Հովսեփյանը մոտ մեկ ամիս առաջ վիրահատվել է Գերմանիայում: Թե ինչու ՀՀ գլխավոր դատախազը որոշեց նման վիրահատության ենթարկվել իր պաշտոնավարման վերջին շրջանում միայն, անհասկանալի է: Ամեն դեպքում, վիրահատությունը կարծես լավ է անդրադարձել նրա գործունեության վրա. մինչ իր լիազորությունների ժամկետի ավարտը, որ լրանում է այս տարվա դեկտեմբերին, նա լծվել է դատախազության համակարգում փոփոխություններ անելու գործին: Թերթը նշում է, որ ՀՀ գլխավոր դատախազի ընտրությունները տեղի են ունենալու աշնանը մինչ գործողի լիազորությունների ավարտը: Այդ պաշտոնի համար տարբեր հավակնորդներ կան սկսած ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանից, վերջացրած Աժ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանով: Րաֆֆի Հովհաննիսյանն էլ Ս. Աարգսյանին ուղարկած հայտնի նամակում առաջարկել էր ՀՀ գլխավոր դատախազ նշանակել իր նշած թեկնածուին: Ինչ վերաբերում է Ա. Հովսեփյանին, դեռ մոտ 2 տարի առաջ ներքաղաքական սրացման հերթական փուլերից մեկի ժամանակ, երբ շրջանառության մեջ էին դրվել նրա պաշտոնանկության մասին խոսակցությունները և արդեն հայտնի էր, որ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը առողջական խնդիրներ ունի, Հովսեփյանը հավակնում էր ԱԱԾ տնօրենի պաշտոնին: Չի բացառվում, որ այդ հավակնությունները դեռ կան և Հովսեփյանը շտապել է վերականգնել լսողությունը, ինչը խիստ անհրաժեշտ է ԱԱԾ տնօրենի պաշտոնի համար:
Հայկական ժամանակ. Ծյունինգ է արել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ