Այսօր Անիմացիայի միջազգային օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 28-ը Անիմացիայի միջազգային օրն է:

Անիմացիան (անգլ.՝ Animation) շարժման պատրանք ստեղծելու և միմյանցից աննշան տարբերվող անշարժ պատկերների արագ փոփոխման գործընթացն է:

Անիմացիա կարելի է ստեղծել կա՛մ անալոգային տարբերակներով, ինչպիսիք են սահատետրը, կինոժապավենը, տեսաֆիլմերը, կա՛մ թվային ծրագրերի միջոցով (gif շարժապատկերներ, Flesh-ով ստեղծված անիմացիաներ, թվային տեսահոլովակներ): Անիմացիա ստեղծելու համար օգտագործում են ժամանակակից տեխնոլոգիաներ, այդ թվում՝ թվային ֆոտոխցիկ, համակարգիչ, պրոյեկտոր:

Animhorse

Շարժապատկերները ստեղծվում են ավանդական և ստոպ-կադր անիմացիոն մեթոդներով: Ստոպ-կադր անիմացիայում օգտագործում են երկչափ կամ եռաչափ օբյեկտներ, ինչպես օրինակ՝ թղթի կտորներ, տիկնիկներ կամ կավե արձանիկներ: Կադրերը ցուցադրվում են արագ հերթագայությամբ, սովորաբար 24, 25, 30, կամ 60 կադր մեկ վայրկյանում:

Լատիներեն animātiō «կենդանություն պարգևող գործողություն», animō («կենդանացնել» կամ «կյանք տալ») և ātiō («գործողություն»):




Լրահոս