Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության մերձեցման համար անհրաժեշտ նախադրյալներ են պետք. այս մասին այսօր հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը` ելույթ ունենալով ՌԴ և Բելառուսի ԱԳ նախարարությունների կոլեգիալ նիստում:
«Այսօր մենք մեր բելառուս ընկերների հետ դիտարկում ենք Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև հնարավոր համագործակցության հնարավորությունը: Ենթադրում ենք, որ ԵՄ և ԵՏՄ մերձեցման համար նախադրյալներ են պետք, ներառյալ` առևտրի միասնական օրենքները, տնտեսությունների փոխլրացումը: Համապատասխան առաջարկ ԵՏՄ-ն արդեն արել է, հուսանք, որ ԵՄ քարտուղարությունը կառուցողական որոշում կկայացնի»,-ասել է Լավրովը: