Գեղարքունիքում 4 մարդ թունավորվել է շմոլ գազից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում մարտի 25-ին՝ ժամը 13.15-ին, հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորմամբ բուժօգնության են տեղափոխվել Ներքին Գետաշեն գյուղի 4 բնակիչ, այդ թվում մեկը` անչափահաս: Ըստ Ոստիկանության մամուլի ծառայության՝ պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 11.30-ի սահմաններում, իրենց տան խոհանոցում, գազօջախից շմոլ գազի արտահոսքից: Կատարվում է նախաքննություն:
 




Լրահոս