ՄԻՊ զեկույցը՝ Երեվանի քաղաքապետարանի ոլորտի վերաբերյա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակը հրապարակել է Օմբուդսմենի 2012-ի զեկույցը՝ Երևանի քաղաքապետարանի ոլորտում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ, այս մասին տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակի մամուլի ծառայությունից։
Երևանի քաղաքապետարանի գործունեության ոլորտում արձանագրվել են հետևյալ թերացումները. 
Մի շարք դեպքերում Երևանի քաղաքապետարանը քաղաքացիներին օրենքով սահմանված կարգով իրենց տարածքի համար սեփականության իրավունքն անհատույց տրամադրելու փոխարեն նրանց ստիպել է վճարել ապօրինի գումարներ:
Բազմաթիվ դեպքեր են գրանցվել, երբ Քաղաքապետարանի ոչ թափանցիկ վարչարարության արդյունքում կրպակներ տեղադրելու ցանկություն հայտնած անձանց նկատմամբ շահադիտական նկատառումներով դրսևորվել է ոչ միատեսակ և խտրական վերաբերմունք:
 
Շարունակում են չլուծված մնալ ինքնակամ շինարարության հետ կապված հարցերը, որոնք ի թիվս այլ հետևանքների, խոչընդոտում են համայնքների կայացմանը և զուգորդվում են խիստ մտահոգիչ կոռուպցիոն դրսևորումներով:
Թեև Քաղաքապետարանը կատարել է աշխատանքներ` ուղևորափոխադրումների մակարդակը բարձրացնելու նպատակով, սակայն, դրանք չեն լուծել ոլորտում առկա խնդիրները:
 
Անուշադրության է մատնվել մի շարք մանկապարտեզներում գործող խմբերի երեխաների թվաքանակի նվազեցման հարցը:
 
Չի իրականացվել հետևողական քաղաքականություն ոլորտում տեղի ունեցող ծառահատումների, շրջակա միջավայրի աղտոտման դեպքերին արագ արձագանքելու և դրանց վերացման արդյունավետ մեխանիզմներ մշակելու ուղղությամբ:
 
Անձանց կոմունալ-կենցաղային հարցերը վերհանելու և արդյունավետ կերպով լուծելու նպատակով չեն իրականացվել համապատասխան գործողություններ:
 
Դեռևս իր լուծումը չի ստացել հասարակական տրանսպորտը հաշմանդամություն ունեցող անձանց ազատ տեղաշարժմանը հարմարեցնելու հարցը:
Արձանագրված դրական զարգացումները
Հաշմանդամներին սպասարկելու նպատակով բանակցություններ են տարվել չինական ավտոգործարանի հետ, որն առաջարկել է այդ մեքենաների համար վերելակային հարմարանք:
 
Քաղաքապետարանը որդեգրել է քաղաքականություն, համաձայն որի պետք է դադարեցվի Երևանի ներքաղաքային երթուղիներում շահագործվող ,Ռաֆե և “Երազ” մակնիշի հնամաշ միկրոավտոբուսների աշխատանքը:
 
Կազմված արձանագրությունների համաձայն քանդվել են ինքնակամ շինությունները, զավթած համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը ազատվել են ապօրինի տիրապետողներից, իսկ տարածքները բերվել են նախկին տեսքին:




Լրահոս