Միքայել Մինասյանի և նրա հարազատ եղբոր լարված հարաբերությունները «նզովքի» պատճառ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանը իր կարճատեւ քաղաքական կարիերայի ընթացքում հասցրել է լինել ՕԵԿ, ՄԻԱԿ, այժմ էլ ՀՀԿ անդամ: Ուստի ԱԺ-ում նրա երեկվա ելույթը, որի ընթացքում նա ծաղրեց ՄԻՊ Կարեն Անդրեասյանին, շատերի մոտ տարակուսանք առաջացրեց: Ինչու է իշխանությունների երբեմնի սիրելի Անդրեասյանն արժանացել երիտհանրապետականի «նզովքին»:

Ընդ որում, Կ. Անդրեասյանն էլ հայտարարեց. «Ես տրորել եմ մեկի ոտքը ու ես գիտեմ այդ ոտքը, որը պատվեր է իջեցրել»: Ըստ օմբուդսմենի՝ քաղաքական պատվեր է եղել: Ի՞նչ է, ի վերջո, կատարվում: Այս հարցի պատասխանն առավել խորը արմատներ ունի: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ պատճառը Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի եւ նրա հարազատ եղբոր՝ AM իրավաբանական ընկերության ղեկավար Գրիգոր Մինասյանի լարված հարաբերություններն են: Բանն այն է, որ օմբուդսմենը Գրիգոր Մինասյանի մտերիմ ընկերն է: Ու քանի որ Ֆարմանյանն էլ Սերժ Սարգսյանի փեսայի «կոճակն» է ԱԺ-ում, ուստի նրան ու էլի մի քանի հոգու հրահանգված էր «ոչնչացնել» ՄԻՊ-ին»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս