«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, այս օրերին զբաղված է իր ազգականներին տարբեր տեղեր աշխատանքի տեղավորելով։ Ինչպես հայտնի է, վերջինս բավականին մտերմացել է Սերժ Սարգսյանի հետ, ում միջոցով էլ Սարգսյանը բավականին լուրջ հարցեր է լուծում անձնական բարեկեցությունն ապահովելու ուղղությամբ։ Մեր տեղեկություններով՝ Արմեն Սարգսյանի փեսան՝ աղջկա ամուսինը՝ Գևորգ Տեր-Ղազարյանը, աշխատում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունում։
Նա ծրագրավորող է և մինչև այժմ սպասարկում էր նախարարության համակարգչային ցանցը։ Մինչդեռ, մեր տեղեկություններով, այս օրերին նախագահականում վճռվում է նրա՝ Դուբայում Հայաստանի հյուպատոս նշանակվելու հարցը։ Սա լուրջ դժգոհություններ է առաջացրել դիվանագիտական ծառայողների շրջանակներում, ովքեր տրտնջում են, որ Գևորգի նշանակմամբ լրջորեն խախտվում է դիվանագետների ծառայության մասին ՀՀ օրենքը։
Ի դեպ՝ Գևորգն այս օրերին, չնայած տարաբնույթ խոսակցություններին, սպասում է իր նշանակմանը։ Աները՝ Արմեն Սարգսյանը, վերջինիս վստահեցրել է, որ նախագահականում այդ հարցն արդեն լուծվել է»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։