Մարտի 25-ին, ժամը 15.42-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Գոգոլ փողոցի թիվ 5 շենքի 46 բնակարանի բնակիչը դուրս է գրվել հիվանդանոցից եւ բնակարան տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները Մելինա Միքայելյանին (ծնվ.1942 թ.) շտապ օգնության ավտոմեքենայից տեղափոխել են բնակարան: