Արսենի Յացենյուկը կարող է զրկվել Ուկրաինայի վարչապետի պաշտոնից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը կիրակի օրը տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով կարող է զրկվել երկրի վարչապետի պաշտոնից, նրա տեղը կարող է զբաղեցնել ֆինանսների նախարար Նատալյա Յարեսկոն. գրում է «Կոմմերսանտը»` հղում կատարելով Ուկրաինայի նախագահի ադմինիստրացիայում եղած իր աղբյուրին:

Թերթի զրուցակցի խոսքերով` վարչապետի հրաժարականը վաղուց էր հասունացել: Յացենյուկի ճակատագիրը կարող է վճռվել մոտ օրերին «կոալիցիայի խորհրդի»` խորհրդարանական մեծամասնություն կազմող 4 խմբակցությունների ամենօրյա նիստերից մեկի ժամանակ:

Հրատարակչության տեղեկացված աղբյուրները հայտնում են, որ վարչապետի պաշտոնում ամենահավանական թեկնածուն Յարեսկոն է:

Դրա պատճառները մի քանիսն են: Նախ` շատ փորձագետների կարծիքով` ֆինանսների նախարարի պաշտոնում նա բարձր արդյունավետություն է ցուցաբերել, իսկ երկրորդը` նրա նշանակման դեմ չեն լինի ո’չ ԵՄ-ն, ո’չ առավել ևս ԱՄՆ-ն, որի քաղաքացին է հանդիսանում վերջինս:




Լրահոս