Իսրայելը շահագրգռված է Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի շուտափույթ ստորագրման հարցում. գրում է ՏԱՍՍ-ը` մեջբերելով հրեական պետության ռազմաքաղաքական կաբինետի անդամ Զեեվա Էլկինի հայտարարությունը:
«Կարծում ենք, որ սա մեծ ներուժ ունի նաև Իսրայելի տնտեսության համար և հետաքրքիր կլինի նաև Մաքսային միության անդամ հանդիսացող պետությունների համար: Կարծում եմ` այս հարցը ձգձգելու համար ոչ մի պատճառ չկա»,- ասել է նա:
Նախարարի խոսքերով` ԵՏՄ ու Իսրայելի բանակցություններին «բարձր առաջնայնություն» է տրվում: Նշվում է, որ պաշտոնական Երուսաղեմը Ռուսաստանին առաջարկում է բանակցությունները սկսել արդեն 2016թ· սկբին և բանակցությունների առնվազն երկու փուլ անցկացնել: