Բելառուսի տարածքում ռուսական ավիաբազայի տեղկայումը չի նվազեցնի տարածաշրջանում ռազմաքաղաքական լարվածությունը, այլ, ընդհակառակը` և’ Մինսկի, և’ Մոսկվայի հանդեպ կսրի լարվածությունը: «Կոմմերսանտին» նման կարծիք է հայտնել Բելառուսի ԱԳՆ ղեկավար Վլադիմիր Մաքեյը:
Բացի այդ, Մաքեյի խոսքով` Բելառուսում այժմ այնքան ավիաբազա կա, որ այնտեղ հաշված ժամերի ընթացքում կարելի է տեղակայել հարյուրավոր ինքնաթիռներ:
Ըստ նախարարի` առավել արդիական է խոսել տարածաշրջանում լարվածության սրման կամ երկու երկրներին սպառնալիքի դեպքում օպերատիվ կերպով արձագանք տալուն պատրաստ լինելու մասին: