ԱՄՆ-ն մտադիր չէ ցամաքային օպերացիա սկսել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Էրիկ Շուլցը. փոխանցում է ТАСС-ը:
«Մենք մտադիր չենք երկարաժամկետ, լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսել, ինչպիսին մեր երկիրը անցկացրեց Իրաքում և Աֆղանստանում»,-հայտարարել է ԱՄՆ-ի նախագահի վարչակազմի մամուլի քարտուղարը: Ընդ որում, նա նշել է, որ Վաշինգտոնը կարող է որոշակի հանգամանքներում իր գործընկերների հետ սահմանափակ օպերացիա սկսել:
Ավելի վաղ, ինչպես հաղորդում է NBC News-ը, Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Իրաքում և Սիրիայում ցամաքային օպերացիա սկսել իսլամիստների դեմ՝ նրանց վրա ճնշման ուժգնացման նպատակով:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան