Թուրքիայի հյուսիսում գտնվող Տոկատ քաղաքում իրավապահ մարմինները կանխել են հնագույն Աստվածաշնչի անօրինական վաճառքը: Փորձագետների նախնական գնահատականի համաձայն՝ գիրքը կարող է 1000 տարվա պատմություն ունենալ, փոխանցում է Vestikavkaza-ն:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ Աստվածաշունչը վաճառքի ժամանակ առգրավվել են 3 երիտասարդից: Այն գրված է եղել հին տեղական լեզվով: Չնայած նրան, որ գրքի շապիկը վնասված է եղել, ոսկուց նկարները պահպանված են եղել:
Ավելի վաղ նույն քաղաքում մաքսանենգներից առգրավվել են Վինսենթ Վան Գոգի «Մարդը ապաստանից» նկարը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան