Սիրիական բանակը Հալեպում 50 բնակավայր է ազատագրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիական բանակն «Անապատի բազեներ» հատուկ նշանակության ուժերի հետ համատեղ 50 բնակավայր է ազատագրել Հալեպի հարավարևելյան մարզում· փոխանցում է РИА Новости-ն:

Նշվում է, որ կառավարական զորքերը շարժվել են դեպի Իդլիբ մարզ: Օպերացիայի անցկացման մասին որոշումն ընդունվել է ռուսական ռազմատիեզերական ուժերի կողմից ահաբեկիչների ենթակառուցվածքների ոչնչացումից հետո:

Փոխանցվում է, որ Իդլիբ մարզի ազատագրումը, որն ամբողջովին գտնվում է ահաբեկիչների վերահսկողության տակ, շարունակվում է Համա մարզից: Այդ ուղղությամբ սիրիական բանակին հաջողվել է ամրապնդել դիրքերը մի քանի բնակավայրում:

Ավելի վաղ սիրիական բանակն ակտիվացրել է ավիացիան: Հաղորդվում է Սնեյսել և Մահաթթա գյուղերի ազատագրման, իսլամիստների հրամանատարական կետերի և հրետանային դիրքերի ոչնչացման մասին:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս