Ադրբեջանն առանց Հայաստանի համաձայնության չի կարող անդամակցել ԵՏՄ-ին. Կռիլով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՏՄ-ին Բաքվի անդամակցության հարցում իրական շրջադարձի մասին խոսելը դեռևս վաղ է. կարծում է ռուս քաղաքագետ, Կովկասագետների գիտական միության նախագահ Ալեքսանդր Կռիլովը· հայտնում է EADaily-ը:

Կռիլովը հիշեցրել է, որ շուտով Ադրբեջանում կկայանան հերթական խորհրդարանական ընտրությունները:

«Իսկ այս նախընտրական կոնտեքստում պաշտոնատար անձանց կողմից այս կամ այն հայտարարություններն են արվում: Այդ հայտարարությունները նպատակ ունեն ապահովել այս կամ այն պետության դրական վերաբերմունքը կայանալիք ընտրություններին»,- նշել է Կռիլովը հրատարակչությանը տված հարցազրույցում:

Կռիլովը շեշտել է, որ ԵՏՄ-ին որևէ պետության անդամակցությունը վճռվում է կոնսենսուսով: Անդամակցության գործընթացի մեկնարկի համար անհրաժեշտ է դրա բոլոր անդամ երկրների համաձայնությունը:




Լրահոս