Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայողներն «Օռլան-10» անօդաչու սարքեր են ստացել: Այս մասին հայտնել է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:
«Անօդաչու սարքերը լոկալ օբյեկտների դիտարկում կանցկացնեն բարձրադիր վայրերում, ինչպես նաև` «Կամհուդ» և «Ալագյազ» պոլիգոններում»,-մամուլի ծառայության հաղորդագրությունն է մեջբերում Интерфакс-ը:
Օկրուգի մամուլի ծառայությունում նշել են, որ այդ անօդաչու սարքերը եղանակային տարբեր պայմաններում կարող են աշխատել 120-600 կմ հեռավորության և մինչև 5 կմ բարձրության վրա:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան